ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հարգենք ինքներս մեզ

Հարգենք ինքներս մեզ
10.10.2008 | 00:00

ՀՀ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻՆ
Հոկտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ անդրադարձավ իր ղեկավարած կազմակերպության խորհրդանշանին, որը, ինչպես հայտնի է, փոխվել էր Թուրքիա-Հայաստան խաղից առաջ և արժանացել հասարակության քննադատությանը ՀՀ պետական խորհրդանիշի` զինանշանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և Արարատի պատկերից հրաժարվելու պատճառով: Ասուլիսում նշվեց, որ խորհրդանշանը փոխելու մրցույթ հայտարարվել էր ավելի քան 1,5 տարի առաջ, երբ դեռ հայտնի չէր, որ մեր թիմի մրցակիցը լինելու են թուրքերը, և որ այդ փոփոխությունն ու Մասիսի պատկերը ֆուտբոլի գնդակով փոխարինելը ոչ մի կապ չունեն նշված հանդիպման հետ: Ռ. Հայրապետյանն ընդունեց ֆեդերացիայի սխալն ու ներողություն խնդրեց պետական խորհրդանիշն օգտագործելու համար և խոստացավ մոտ ժամանակներս հայտարարել ֆեդերացիայի խորհրդանշանի նոր մրցույթ:
Մեր այս անդրադարձն առնչվում է հենց այդ մրցույթին: Ցանկանում ենք նրա մասնակիցների և խորհրդանշանը հաստատողների ուշադրությունը հրավիրել երկու կարևոր հանգամանքի վրա, որոնք տեղ էին գտել այդպես էլ չկայացած խորհրդանշանում:
Առաջին խորհրդանշանի վրա հայերեն տառերով գրված էր` «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» և ՀՖՖ, իսկ երկրորդի վրա արդեն չկա ոչ մի հայերեն տառ, և գնդակի վերևում հայտնվել են FFA լատինական տառերը: Ինչո՞ւ ենք խուսափում մեր գեղեցիկ ու եզակի մեսրոպյան տառերից: Չէ՞ որ սա ևս մեկ առիթ է՝ աշխարհին ներկայանալու սեփական դեմքով, տվյալ դեպքում` այբուբենով: Ոչ ոք չի ասում խուսափել անգլերեն գրառումից, սակայն մի՛ վերացրեք հայերենը: Եվ հետո. ի՞նչ է նշանակում FFA-ի A-ն օտարի համար` Անգոլա՞, Ալժի՞ր, Ավստրալիա՞, Ադրբեջա՞ն, թե՞... («ա»-ով սկսվող մոտ մեկուկես տասնյակ պետություն կա աշխարհում): Մի փոքր շեղվելով նշենք նաև, որ հայերեն պետք է լինի նաև մեր բոլոր մարզաձևերի հավաքականների մարզումային հագուստի թիկունքի «Հայաստան» գրությունը (անգլերենի հետ մեկտեղ):
Երկրորդ հանգամանքը ֆեդերացիայի խորհրդանշանի վրա տեղ գտած սխալն է: Բանն այն է, որ համաձայն դրոշագիտության (վեքսիլոլոգիա) կանոնների` դրոշափայտը պատկերվում է ձախ կողմից, և եթե պետական խորհրդանիշը կախում են ուղղահայաց դիրքով, ապա դրոշափայտը 90 աստիճանով պտտում են ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ: Եթե այդ գործողությունը կատարենք եռագույնի պարագայում, ապա շերտերի գույները ձախից աջ կլինեն հետևյալ հերթականությամբ` նարնջագույն, կապույտ, կարմիր (տե՛ս ներքևի նկարը): Մինչդեռ ՀՖՖ-ի «զինանշանի» վրա դրոշը պատկերված է սխալ` կարմիր, կապույտ, նարնջագույն: Այս սխալը շատ է տարածված և հանդիպում է նույնիսկ պետական կարևոր հանդիպումների, միջոցառումների և տոների ժամանակ:
Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր խորհրդանշանը հաստատելիս խնդրում ենք անպայման ուշադրություն դարձնել նշված դիտողություններին և սխալները չկրկնել:
Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3956

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ